Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 5 Պետական պարտքը. 1. Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է. 2. Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից. 3. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով. 4. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով. 5. Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ. 6. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է. 7. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ և 8.4-րդ մասերով սահմանված դրույթները: |