Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 42 Տեղեկատվության հրապարակայնությունը. 1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն». 2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցելու, որ իր ներկայացրած տեղեկատվության (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր առևտրային գործունեության շահերին. 3. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում. 3.1. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Սույն մասով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը. 4. Կարգավորող հանձնաժողովը քննարկում է գաղտնիության վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները և իրավասու է ընդունելու կամ մերժելու նման տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ վերջինիս դիմումը: |