Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 50 Սահմանադրական դատարանի հանձնարարությունը. 1. Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին. 2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը. 3. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով սահմանված ժամկետում. 4. Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ Սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը. 5. Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան. 6. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ ուղարկում է Սահմանադրական դատարան: |