Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 112 Դատավոր նշանակվելու սահմանափակումները. 1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը` 1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ. 2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից. 3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ. 4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է). 5) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել. 6) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում. 1.1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը` 1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները. 2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների նկատմամբ. 2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը: |