FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները.
1. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի խնամակալը, հոգաբարձուն կամ իր իրավասության սահմաններում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը կամ մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝
    1) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.
    2) վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկա հանդես գալու դեպքերի.
    3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին. իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.
    4) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.
    5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը կամ որդեգրողը չի կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում: