FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  293

Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները.
1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիստին կարող է մասնակցել հսկող դատախազը, իսկ գաղտնի քննչական գործողություն կատարելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում` նաև համապատասխան հետաքննության մարմնի պետը կամ հետաքննիչը.
2. Դատարանի պահանջով քննիչը, հսկող դատախազը, դատական նիստին մասնակցող հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը տալիս են միջնորդության առարկայի վերաբերյալ բացատրություններ.
3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին.
    2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին.
    3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին.
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը դատարանը կայացնում է նաև այն դեպքում, երբ միջնորդության քննության արդյունքով պարզում է, որ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելուց հետո այն չի հիմնավորվել նոր ի հայտ եկած էական հանգամանքներով կամ վերաբերելի լրացուցիչ նյութերով.
4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը.
5. Միջնորդության քննության արդյունքով դատարանի կայացրած որոշումը պատշաճ ձևով տրվում է միջնորդությունը ներկայացրած քննիչին ոչ ուշ, քան որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։