Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Մատչելիությունը. 1. Մատչելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նախապայման և հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղություն, ներառում է՝ 1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունը. 2) տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունը. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել օգտվելու պայմանների ստեղծումը. 3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները մշակում և հաստատում է քաղաքաշինության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը. 4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում և հաստատում է ուղեցույց: |