Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 716 Պատվիրատուի աջակցությունը. 1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրում սահմանված դեպքերում, ծավալով և կարգով` կապալառուին աջակցել աշխատանքները կատարելիս: Պատվիրատուի կողմից այս պարտականությունը չկատարելու դեպքում կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու պատճառված վնասները ներառյալ պարապուրդի կամ կատարվող աշխատանքի ժամկետները հետաձգելու կամ պայմանագրում նշված աշխատանքի գինն ավելացնելու պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը. 2. Այն դեպքերում, երբ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելն անհնար է դարձել պատվիրատուի գործողությունների կամ վրիպումների հետևանքով, կապալառուն պահպանում է կատարված աշխատանքի հաշվառմամբ պայմանագրում նշված գնի մասն ստանալու իրավունքը: |