FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  2

Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները.
1. Ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության.
2. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը Ակադեմիայի կանոնադրությունն է (այսուհետ` Կանոնադրություն), որն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` արդարադատության նախարար) Ակադեմիայի կառավարման խորհրդից սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան ստացած Կանոնադրությունը կամ դրանում առաջարկված փոփոխությունները ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կառավարություն.
3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է (այսուհետ՝ արդարադատության նախարարություն).
4. Ակադեմիայի գործունեության նպատակներն են`
    1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
    2) դատավորների, դատախազների, ինչպես նաև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.
    3) դատավորների, դատախազների, դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
    4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  2

5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ նաև՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը: