FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը.
1. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում․ 1) 12 օրացուցային ամիսների ընթացքում ավելի քան 60 օր կազմակերպությանն անդամակցող գնահատողների քանակը պակաս է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի 10 տոկոսից.
    2) 12 օրացուցային ամիսների ընթացքում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունները երեք և ավելի անգամ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
    3) չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու և ավելի անգամ խախտումներով.
    4) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.
    5) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.
    6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովում կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում: