FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  130

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը.
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները: Համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները.
2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից: Եթե ընտրություններում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա նրան հնարավորություն է տրվում մինչև սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը, եթե նրանց թիվը պակաս է տվյալ համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված թվից։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  130

Եթե ընտրություններում առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, ապա նրանց հնարավորություն է տրվում մինչև սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը։ Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն մեկ երրորդը ներկայացնող (տվյալ բնակավայրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, իսկ քաղաքացիություն չունեցող թեկնածուների դեպքում՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող) թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների.
3. Համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են`
    1) կուսակցության կանոնադրության (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների) պատճենը (պատճենները), բոլոր էջերը` կնքված և ստորագրված լիազոր ներկայացուցչի կողմից.
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  130

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)` համայնքների ավագանիների ընտրություններին ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.
    3) ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
    4) տեղեկանք` սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով համայնքի բնակչության ռեգիստրում թեկնածուի հաշվառված լինելու մասին: Սույն կետում նշված տեղեկանքը լիազոր մարմինը տրամադրում է դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.
    5) թեկնածուի գրավոր հայտարարությունը` համապատասխան համայնքի ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
    6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ընտրական ցուցակը.
    7) 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, 70 001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 1500-ապատիկի, 25 001-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 1000-ապատիկի, 10001-ից մինչև 25000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 500-ապատիկի, մինչև 10000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 200-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
    8) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  130

4. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրություններին մասնակցելու մասին դիմումում նշվում են մինչև երեք լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը): Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում.
4.1. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը և օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
5. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Ընտրական հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  130

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է և նրա անունը հանվում է ընտրական ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: