Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, 3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ոլորտում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Կազմակերպության իրավունքները. 1. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի` 1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող. 2) բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով. 3) ստեղծելու այլ կազմակերպություն կամ լինելու նրա մասնակից. 4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ. 5) տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին. 6) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ. 7) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում. 8) համագործակցելու այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծելու Կազմակերպություն կամ անդամակցելու նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը. 9) կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն. 2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետևյալ ոլորտներում. 1) շրջակա միջավայրի պահպանություն. 2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. 3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե` 1) հայցադիմումը բխում է Կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է Կազմակերպության շահառուների` Կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը. |