Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 65 Կառավարչի ղեկավարների նկատմամբ պահանջները. 1. Կառավարչի ղեկավարներն են կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները. 2. Կառավարչի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը` 1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) չունի սույն օրենքով սահմանված համապատասխան մասնագիտական որակավորում. 3) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չմարված կամ չվերացված դատվածություն. 3.1) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից. 5) ճանաչված է սնանկ կամ ունի ժամկետանց պարտավորություններ. 6) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է սույն օրենքով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական որակավորումից. 7) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը, որպես կառավարչի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել կառավարչի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կառավարչի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. 3. Կառավարչի խորհրդի նախագահը կամ անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ կառավարչի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ կառավարչի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ, եթե կառավարիչներից մեկը մյուսի դուստր ընկերությունն է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 65 4. Կառավարչի գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները չեն կարող միևնույն կառավարչի մոտ զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ կառավարչի մոտ լինել ղեկավար (բացառությամբ դուստր կամ հիմնական ընկերության խորհրդի նախագահի և անդամի, ինչպես նաև սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի) կամ այլ աշխատակից: Կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը կամ անդամը կամ գործադիր տնօրենի տեղակալը կարող է իրականացնել միևնույն կառավարչի ֆոնդի կառավարման գործունեություն: Սույն մասում նշված անձինք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, վճարովի այլ աշխատանք կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կառավարչի ղեկավարների և (կամ) այլ աշխատակիցների համար կարող են նախատեսվել պաշտոնների համատեղելիության այլ սահմանափակումներ` ուղղված շահերի հնարավոր բախումների և այլ ռիսկերի կանխարգելմանը: 6. Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն): |