FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  48

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու համաձայնություն տալու մերժման հիմքերը. Կենտրոնական բանկը կարող է մերժել ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնության տրամադրումը, եթե՝
    1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման պետության իրավասու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված ներդրումային ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ.
    4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում ներդրումային ընկերությունը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառմանը.
    5) մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  48

7) մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ներդրումային ընկերությունը խախտել է տնտեսական նորմատիվներից թեկուզև մեկը, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը: