Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 24 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ. Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում: Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին: Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների: Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: |