Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 51 Գինեգործական արտադրանքի մնացորդների և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրումը. 1. Գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև գինեգործական արտադրանքի մնացորդների մեծածախ առուվաճառքով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են ստացված, գնված և իրացված գինեգործական արտադրանքի մնացորդների քանակները. 2. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում է այդ նպատակով իր արտադրած և (կամ) գնած խաղողի քանակները: Հայտարարագիրը պետք է պարունակի նաև խաղողի սորտի և ծագման վայրի մասին տեղեկատվություն. 3. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև դրա մեծածախ առուվաճառքով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են այդ նպատակով արտադրված, գնված, պահեստավորված և իրացված աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակները, անկախ այն հանգամանքից, թե արտադրվել են նոր բերքից, թե նախորդ տարիների բերքից. 4. Գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրման կարգը սահմանում է կառավարությունը: |