Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաև շահագործման նպատակով երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը. 1.1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որը, իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը. 2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ՝ ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 3) հավանական զոհ՝ նախանույնացման փուլում գտնվող անձ, որի վերաբերյալ դեռ չի կայացվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին որոշում, և դեռևս պարզ չէ տվյալ անձի զոհ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը. 4) զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձ, որը այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ. 5) հատուկ կատեգորիայի զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ անօգնական վիճակում գտնվող և այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ. 6) երեխա՝ 18 տարին չլրացած անձ, ինչպես նաև անձ, որի տարիքը անհայտ է, բայց կան ողջամիտ կասկածներ, որ չի լրացել նրա 18 տարին. 7) ուղղորդում՝ սույն օրենքով նախատեսված նպատակներով անձի և համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, հասարակական կամ այլ կազմակերպության միջև կապի ստեղծումը և (կամ) այդ անձի շահերին առնչվող խնդիրների լուծումը համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմին, հասարակական կամ այլ կազմակերպություն փոխանցելը. 8) ինքնանույնացված զոհ՝ անձ, որն իր նկատմամբ կատարված գործողությունները գնահատելով՝ համարում է, որ ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման. 9) նույնացման ներկայացում՝ հավանական զոհի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները և այլ նյութեր Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով ներկայացնելը: |