FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը.
1. Սոցիալական վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը.
2. Սոցիալական վճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրով և մարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված՝ միասնական հաշվից այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի և տույժի գումարները մարվելու դեպքում: Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունները և նվազեցումները հաշվառվում են ճշտված հաշվարկը ներկայացնելու օրով: 4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, ճշտված հաշվարկ ներկայացնելու օրվա դրությամբ հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը), և ճշտված հաշվարկի արդյունքում վերահաշվարկվում է (փոխվում է) աշխատանքից ազատված անձի սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն: