FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  29

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է՝
    1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
    2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
    3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
    4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
    5) պահպանել ծառայողական կարգապահությունը.
    6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
    7) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն.
    8) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.
    9) պահպանել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի համար սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:
    10) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ: