Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Ապրանքի բավարար վերամշակման չափանիշ չհանդիսացող գործողությունները. 1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում` 1) բացառապես ապրանքի նպատակային նշանակության մեջ կատարվող փոփոխությունները. 2) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները. 3) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը. 4) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը. 5) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը. 6) ԱՏԳ ԱԱ 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը. 7) ապրանքների վաճառահանման և փոխադրման նախապատրաստական աշխատանքները. 8) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները. 9) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը. 10) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից. 11) սույն մասի 1-10-րդ կետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից` իրենց նպատակային նշանակության փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշը. 3. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի ծագումը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի և տարաների ծագումը հաշվի չի առնվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ապրանքների դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որևէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳ ԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ. 4. Ապրանքի ծագումը որոշելիս հաշվի չեն առնվում` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 1) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի, սարքավորումների, մեքենաների և գործիքների ծագումը. 2) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված և ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագումը. 3) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը և արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, և դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն. 5. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվելու դեպքում` 1) այդ մասին հայտարարատուն նախօրոք գրավոր տեղեկացնում է մաքսային մարմիններին՝ հայտնելով մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը` ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագումը. 2) մասնատված բոլոր ապրանքները միևնույն երկրից պետք է առաքի միևնույն առաքողը. 3) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվի մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: |