Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում Կառավարության իրավասությունները. 1. ՄԿՈՒ բնագավառում Կառավարության իրավասություններն են` 1) հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում է պետական ՄՈՒՀ-եր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով որոշում է պետության մասնակցությամբ հանրային ՄՈՒՀ-ի ստեղծման, վերակազմակերպման, մասնակցությունից դուրս գալու և գործունեության դադարեցման հարցերը. 2) հաստատում է պետական ՄՈՒՀ-երի օրինակելի կանոնադրությունը. 3) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորման կարգն ու պայմանները. 4) հաստատում է ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը. 5) հաստատում է ՄՈՒՀ-երի ներքին և արտաքին գնահատման չափանիշները, որակի ապահովման արտաքին գնահատման կարգը, որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցների ստեղծման և ճանաչման կարգը. 6) հաստատում է պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը. 7) հաստատում է ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը. 8) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը, գործակիցները և նորմատիվները, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների. 9) սահմանում է պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրվելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը. 10) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ ՄՈՒՀ-երի հատկացնելու կարգը. 11) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա լրիվ կամ մասնակի կրթաթոշակի ձևով ընդունելության տեղերը՝ ըստ որակավորումների (ուղղվածության). 12) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ նպատակային ուսուցման, այդ թվում՝ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող որակավորումներով կամ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 13) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորումը հավաստող դիպլոմի և դրա հավելվածի ձևերը. 14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը. 15) հաստատում է ՄՈՒՀ-եր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը. 16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։ |