Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 29 Խորհրդի նիստերի հրավիրման կարգը. 1. Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին. 2. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նախագահը՝ իր կամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում. 3. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը: |