FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  94

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը.
1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը.
2. Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ.
3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով: