Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.1 Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը. 1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ` Խնամատարության պայմանագիր) հիման վրա. 2. Խնամատարության պայմանագիրը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիր է. 3. Ծնողը չի կարող հանդես գալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ, եթե նա` 1) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից. 2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ. 3) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած. 4) դատական կարգով սահմանափակվել են ծնողական իրավունքները. 5) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասում նշված հաստատություններում կամ կազմակերպություններում խնամվող երեխայի ծնող է. 4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ՝ 1) արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան կամ 2) ճգնաժամային խնամատարության դեպքերում, երբ ծնողը չարամտորեն խուսափում է երեխայի խնամքի կազմակերպման վերաբերյալ համաձայնություն տալուց. 4.1. Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով. 5. Խնամատարության պայմանագրով սահմանվում են երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի ժամկետի երկարաձգման, դադարման հիմքերն ու հետևանքները. 6. Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև` |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.1 1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում. 2) երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում. 3) մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում. 6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատարության պայմանագրով. 7. Խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը: |