FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  78

Փոփոխություններ կատարելու ընթացակարգը.
1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել՝ համապատասխան գրանցամատյանում կատարելու մի քանի փոփոխություն: Մեկ դիմումը բավարար է նաև, եթե փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար, պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինի (լինեն) քննարկվող բոլոր հայտերի և իրավունքների համար, և բոլոր հայտերի ու իրավունքների համարները նշված լինեն դիմումում.
2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը համապատասխան գրանցամատյանում գրանցելու համար դիմում ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, վճարվում է պետական տուրք.
3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր գրանցամատյանում նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում.
4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր համապատասխան գրանցամատյանում չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր հայեցողությամբ ներկայացնում է արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որևէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա նա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ դրանց հայերեն թարգմանությունը.
5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետկանչված.
6. Փոփոխությունները կատարվում են պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա: