FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  23

Ծառայողական քննություն նշանակելու կարգը.
1. Մինչև ծառայողական քննություն նշանակելը իրավասու ստորաբաժանումը զեկուցագրում կամ դիմումում նշված հանգամանքների պարզման և համապատասխան դեպքի առկայության մասով կարող է անցկացնել ուսումնասիրություն.
2. Եթե ուսումնասիրության արդյունքներով հաստատվում է դեպքի առերևույթ առկայությունը, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննություն նշանակելու համար.
3. Զեկուցագիրն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է ծառայողական քննություն.
4. Եթե ուսումնասիրության արդյունքներով չեն հաստատվում ծառայողական քննության անցկացման դեպքը և համապատասխան հանգամանքները, ապա դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դեպքի բացակայության մասին գրավոր պատճառաբանված պատասխան.
5. Գրավոր պատասխանը ներկայացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ պատճենը ներկայացնելով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին։