Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 96 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ, ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԽՈՏՀՆՁԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ. 1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության` մշակաբույսերի աճեցման, խոտհնձի և անասունների արածեցման համար հողամասերը տրվում են վարձակալության` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով. 2. Արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվում են անասնապահությամբ զբաղվելու պայմանով: Մեկ անասնագլխի համար անհրաժեշտ հողատարածքի նորմատիվը սահմանում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազորված մարմինը. 3. Մշակաբույսերի աճեցման համար տրամադրված հողամասերն օգտագործվում են բույսերի աճեցման համար: Այդ հողամասերում, եթե վարձակալության ժամկետը թույլ չի տալիս, կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, բազմամյա մշակաբույսերի մշակում կամ բազմամյա տնկարկների հիմնում չի թույլատրվում: Նման դեպքերում փոխհատուցում չի տրամադրվում. 4. Անհրաժեշտության դեպքում, տեղական պայմանների հաշվառմամբ, գյուղատնտեսական գործունեության համար տրամադրված կամ ձեռք բերված հողամասերում սահմանված կարգով կարող են կառուցվել շինություններ, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում արտադրական գործունեություն կազմակերպելու նպատակով` շենքեր, շինություններ. 5. Գյուղատնտեսական գործունեության համար տրամադրված հողամասերի վարձակալության ժամկետի ավարտից հետո դրանց վրա կառուցված շենքերը, շինություններն անցնում են հողամասի սեփականատիրոջը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 6. Պետական և համայնքային սեփականության հողերից, ներառյալ` անտառային ֆոնդից, խոտհնձի և անասունների արածեցման համար, տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման: Խոտհնձի և անասունների արածեցման համար քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասեր տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը: Հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի կամ մարզի բնակիչներին: |
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 96 7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչև տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրից: |