FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  134

Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները.
1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալուց 10 օր առաջ կարգապահական գումարտակի հրամանատարությունը կազմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց.
2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան.
3. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնելիս միջնորդագրին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը.
4. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց.
5. Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի չկատարումը կարող է բողոքարկվել դատարան: