FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները.
1. Կենդանիների քնեցումն իրականացնում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայությունը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցով.
2. Քնեցման նախապատրաստումը և իրականացումը կազմակերպվում են այնպես, որը կենդանիների մոտ սթրեսը հասցվի նվազագույնի.
3. Քնեցումն իրականացվում է առանձնացված շինությունում, որը թույլ չի տալիս այլ կենդանիների ներկա գտնվել այդ գործընթացին.
4. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության և ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան.
5. Քնեցումից հետո անասնաբույժը որոշում է կենդանու մահացությունը` ստուգելով նրա սրտի աշխատանքը.
6. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման իրականացման և անասնաբուժական դեղամիջոցի կիրառման պատճառները.
7. Քնեցումը թույլատրվում է`
    1) անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի և տանջանքի մեջ են.
    2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
    3) կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.
    4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց և կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում.
8. Քնեցման համար արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը`
    1) որի արդյունքում մկանները կաթվածահար են լինում` առանց կորցնելու ցավի զգացողությունը.
    2) որը չի հանգեցնում գիտակցության կորստի: