Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄԸ. Հավերժացման ենթակա է` ա) հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվածների հիշատակը. բ) այլ պետությունների տարածքներում զինվորական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակը. գ) հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքներից, ցնցումներից (կոնտուզիաներից) և հիվանդություններից (անկախ դրանց ստացման ժամանակից) մահացածների, ինչպես նաև ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորածների հիշատակը. դ) մարտական գործողությունների պատճառով գերության մեջ հայտնված և զոհված, սակայն հայրենիքին նվիրված` իրենց պատիվն ու արժանապատվությունը բարձր պահած անձանց հիշատակը. ե) օտարերկրյա այն քաղաքացիների հիշատակը, ովքեր զոհվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար: Հավերժացման են ենթակա նաև այն միավորումները, զինվորական ստորաբաժանումները, մարտական գործողությունների վայրերը, որոնք պատմության մեջ մտել են որպես հայրենասիրության, հերոսության և արիության խորհրդանիշ: |