Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Ֆիզիկական միջավայրի մատչելիությունը. 1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովվում է հետևյալ հիմնական գործընթացների միջոցով. 1) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ համընդհանուր դիզայնի սկզբունքների հիման վրա՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների հաստատումը. 2) ֆիզիկական միջավայրային արգելքների վերացումը. 3) տարածքային պլանավորման, շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ընթացքում համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելը. 4) հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի մշակումն ու իրականացումը, ընդ որում, ծրագրով առնվազն պետք է նախատեսվեն՝ ա. համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան, իսկ դրա լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում՝ օժանդակ հարմարանքներով և աջակցող միջոցներով օդանավակայանների, ճոպանուղիների, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների, կանգառների, ստորգետնյա և վերգետնյա անցումների վերասարքավորման համար անհրաժեշտ միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները, բ. օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ավտոբուսների պարտադիր պայմանի ամրագրումը, գ. հաշմանդամություն ունեցող անձանց համար տրոլեյբուսների մատչելիության պայմանի ամրագրումը, դ. հաշմանդամություն ունեցող անձանց համար երթևեկության սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիների կազմման համար իրականացվող միջոցառումները, ե. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի և անհրաժեշտ վայրերում տրանսպորտային միջոցների կանգառների սահմանումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 5) ծառայությունների անհատական ծրագրերին համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակելի տարածքների (շինությունների) սարքավորումը օժանդակ հարմարանքներով՝ բնակելի ֆոնդի ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար հատկացվող կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին. 6) իրենց մասնագիտության և աշխատանքի բնույթով պայմանավորված՝ տարածքային պլանավորման, շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նախագծմամբ, մշակմամբ, ստեղծմամբ զբաղվող, ինչպես նաև փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ կատարող անձանց (մասնագետներին, այդ թվում՝ ճարտարապետներին, ինժեներ-շինարարներին) և կազմակերպություններին՝ միջավայրային արգելքների, դրանց վերացման, համընդհանուր դիզայնի և հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովելու վերաբերյալ պետության որդեգրած քաղաքականությունը հասանելի դարձնելը. 7) շարժունակության և կողմնորոշման հմտությունների վերաբերյալ ուսուցումների կազմակերպումը՝ այդպիսի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող անձնակազմի համար. 2. Համալիր ծրագրով կարող է նախատեսվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող այլ գործընթացների իրականացում. 3. Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում նաև հիմնանորոգումը), եթե իրականացման արդյունքները չեն համապատասխանելու համընդհանուր դիզայնի սկզբունքներին կամ այլ կերպ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար. 4. Կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները փուլային կարգով վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 5. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատում է տրանսպորտի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: |