FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) աուդիտոր՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի աուդիտորի որակավորում.
    2) աուդիտորական կազմակերպություն՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող իրավաբանական անձ, որն իրավունք ունի մատուցելու աուդիտորական ծառայություններ.
    3) աուդիտի ենթարկվող անձ՝ իրավաբանական անձ, հիմնարկ, որին մատուցվում են աուդիտորական ծառայություններ.
    4) աուդիտորական ծառայություն՝ աուդիտը և (կամ) աուդիտորական դիտարկումը.
    5) աուդիտորական գործունեություն՝ աուդիտը, աուդիտորական դիտարկումը և աուդիտին հարակից ծառայությունները (համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա).
    6) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Աուդիտի և հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված հետևյալ միջազգային ստանդարտները.
    ա. որակի հսկողության միջազգային ստանդարտներ (ISQC),
    բ. աուդիտի միջազգային ստանդարտներ (ISA),
    գ. դիտարկման առաջադրանքների միջազգային ստանդարտներ (ISRE),
    դ. հավաստիացման (բացի աուդիտը և դիտարկումը) միջազգային ստանդարտներ (ISAE),
    ե. հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ (ISRS).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

7) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի (IESBA) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրքը (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)՝ համապատասխանեցված սույն օրենքի, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքների պահանջներին.
    8) աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստր՝ ըստ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման.
    9) մասնագիտացված կառույց՝ ըստ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման: