FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Թողարկողի անվճարունակության կամ սնանկության դեպքում հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը.
1. Թողարկողի (այդ թվում` կենտրոնացված թողարկողի կամ մասնակից կազմակերպության) անվճարունակության և (կամ) սնանկության դեպքում ապահովման միջոցների կառավարումը և հիպոտեկային պարտատոմսերից ծագող պարտավորությունների կատարումն իրականացվում է սույն օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: