FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հավաստագրման հանձնաժողովը.
1. Հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ձևավորված հանձնաժողովը: Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որում ընդգրկվում են`
    1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.
    2) ոլորտի զարգացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երկու ներկայացուցիչը. 3.1) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.
    4) ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին.
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ.
3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցած անդամները.
5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի քարտուղարություն է հանդիսանում ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.
6. Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը պարտավոր է ընդունել հավաստագրի տրամադրման մասին դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում: