Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 717 Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը. 1. Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ նշված պարտավորությունները չեն կարող կատարվել սահմանված ժամկետում (հոդված 367). 2. Կապալառուն սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: |