Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը. 1. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ ծանուցման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և ծանուցման ենթակա գործունեության իրականացման փոփոխվող կամ նոր վայրը. 2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացում. 3. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու ծանուցման դեպքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում: Ծանուցման ենթակա նույն գործունեությունը մեկից ավելի վայրերում իրականացնելու դեպքում հաշվառման մեջ նշվում են ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման բոլոր վայրերը. 4. Սույն հոդվածի պահանջները տարածվում են միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք, սույն օրենքի համաձայն, պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում: |