Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Որսի օգտատիրոջ իրավունքները. Որսի օգտատերն իրավունք ունի` 1) տնօրինելու իրեն տրամադրված որսահանդակը և վարելու որսորդական տնտեսություն` համաձայն որսորդական տնտեսության վարման համար տարածքը տրամադրելու պայմանագրի. 2) իրականացնելու որսահանդակների օգտագործում` համաձայն պայմանագրում ամրագրված տարածքների, ժամկետների, օգտագործման ձևերի և ծավալների. 3) ստանալու որսի ռեսուրսի օգտագործման թույլտվություն. 4) պայմանագրային պայմաններին համապատասխան` սահմանելու անցակետեր, վերարտադրության տեղամասեր, կերակրման կետեր, կենդանիների բնականոն զարգացման համար առանձնացված հանգստի գոտիներ և իրականացնելու այլ կենսատեխնիկական միջոցառումներ. 5) տնտեսության զարգացման նպատակով սահմանված կարգով իրականացնել որսորդական տնակների, թաքստոցների, դիտակետերի, կառույցների, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցում` համաձայնեցնելով համապատասխան լիազոր մարմնի հետ. 6) սեփական միջոցներով վարելու որսի կենդանիների հաշվառում և դրա արդյունքների հիման վրա լիազորված մարմնին ներկայացնելու որսի կենդանիների օգտագործման հայտ. 7) իրականացնելու որսի կենդանիների վերարտադրման աշխատանքները «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում. 8) ստանալու վճարներ որսի կազմակերպման և դրա հետ կապված այլ ծառայությունների համար. 9) իրեն ամրագրված որսահանդակներում ինքնուրույն իրականացնելու որսորդական տնտեսության գործունեություն` սույն օրենքով սահմանված իր պարտավորություններին, որսորդական տնտեսության զարգացման ծրագրերին և որսի կանոններին համապատասխան. 10) իրականացնելու հսկողություն իրեն տրամադրված տարածքում. 11) տեղադրելու ցուցանակներ, վահանակներ և ուղեփակոցներ. 12) մշակելու և վերամշակելու անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված որսի արգասիքը. 13) վաճառելու որսի արգասիքը և դրա մշակումից ու վերամշակումից ստացված արտադրանքը. 14) տնօրինելու որսի արգասիքից և դրա վաճառքից առաջացած եկամուտը. 15) իրավաբանական անձանց և քաղաքացիների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների հետ կնքելու պայմանագրեր` որս իրականացնելու նպատակով ծառայություններ տրամադրելու մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 16) վերարտադրության և կլիմայավարժեցման նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահելու վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված. 17) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ` սահմանելու որսի այլ ժամկետներ, որսի կենդանիների այլ տեսակներ և քանակություններ. 18) զանգվածային լրատվության միջոցներով գովազդելու որսորդական տնտեսության գործունեությունը և մատուցվող ծառայությունները. 19) վաղաժամ լուծելու պայմանագիրը` համաձայն գործող օրենսդրության և պայմանագրի դրույթների: |