Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 25 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ. Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձևով տնօրինելու համար: Այդ նպատակով ստեղծվում են նաև գրադարաններ: Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգևորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից և հոգևոր գրականությունից: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները: Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում: |