Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 պահպանման և վերահսկողության միջոցառումներ՝ միջոցառումներ, որոնց կիրառումն ուղղված է ստուգելու միջուկային կամ այլ նյութերի, սարքավորումների և փորձանմուշների տեղաշարժը կամ պահպանելու երաշխիքների կիրառման հետ կապված տվյալների ամբողջականությունը. փաստացի առկա միջուկային նյութերի գույքաքանակի ցուցակ (PIL - Physical Inventory Listing)՝ միջուկային նյութերի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի վերաբերյալ հաշվետվություն. միջուկային նյութի փաստացի առկա գույքաքանակ (Phisical Inventory)՝ չափումներով կամ հաշվարկային մեթոդներով որոշված, տվյալ պահին հաշվառման գոտում ֆիզիկապես առկա միջուկային նյութերի զանգվածների հանրագումար. ֆիզիկական գույքագրում՝ միջուկային նյութի հաշվեկշռի գոտում փաստացի առկա միջուկային նյութերի քանակի որոշումը. կնիք` միջամտություն մատնանշող սարք, որն օգտագործվում է միացնելու պահպանման համակարգի շարժունակ տարրերը, կանխելու մուտքը այդ համակարգ՝ առանց կնիքը կոտրելու (վնասելու) կամ պահպանման միջոցները վնասելու. միջուկային նյութի հաշվառման կասեցում՝ պետության հայտի հիման վրա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից ժամանակավոր դուրսբերում. միջուկային նյութի հաշվառման դադարեցում՝ պետության հայտի հիման վրա ԱԷՄԳ համաձայնությամբ միջուկային նյութերի պետական հաշվառումից դուրսբերում. վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. անձնակազմ` անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտապես աշխատում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում. անվտանգություն (միջուկային և ճառագայթային)` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն` օբյեկտի բնականոն շահագործման և բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ` վթարների) դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված սահմաններով սահմանափակելը. անվտանգության կուլտուրա` հիմնարկների, կազմակերպությունների գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` օբյեկտ, որը նախատեսված է միջուկային էներգիայի և իոնացնող ճառագայթման օգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար. ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործողությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգության մակարդակի վրա. դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման գոտուց դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն. գեներացնող ճառագայթման աղբյուր` սարք, որն ունակ է առաջացնել իոնացնող ճառագայթում. թույլտվություն` կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի տված գրավոր թույլտվություն (սերտիֆիկատ, թույլտվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն և այլն). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 իոնացնող ճառագայթում` կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր. իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու ազատման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում. կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ. կարգավորող վերահսկողություն` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, հետազոտություններ և պատասխանատվության միջոցների կիրառում. միջուկային նյութ` ուրան-233, ուրան-235, բնական ուրան (U), թորիում (Th), պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ. միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ. միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով. միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու և նրա սերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ պետության կամ համայնքի սեփականությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման. ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման և (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի և (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս. ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման. ռադիոակտիվ թափոնների պահեստարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ. ռադիոակտիվ թափոնների կառավարում` ռադիոակտիվ թափոնների հավաքման, կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում երկարաժամկետ պահման և (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն. անոմալիա (շեղում)՝ միջուկային նյութի կորուստ կամ ավելցուկ, կնիքի վնասում (կոտրում), միջուկային նյութերի պահպանության, պահեստավորման, օգտագործման, փոխադրման ընթացակարգերի խախտում. աղքատացված ուրան՝ ուրան, որում U-235 իզոտոպի զանգվածային մասնաբաժինը փոքր է բնական ուրանում առկա զանգվածային մասնաբաժնից. առաքողի և ստացողի միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն՝ առաքվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում գրանցված և ստացվող միջուկային նյութի հաշվեկշռի գոտում կատարված չափումների միջև միջուկային նյութերի քանակության տարբերություն. բարձր հարստացման ուրան՝ ուրան, որի U-235 իզոտոպով հարստացումը գերազանցում է 20 տոկոսը. բնական ուրան՝ ուրան, որը պարունակում է իզոտոպների բնական խառնուրդ՝ 99.3% U-238 և 0.7% U-235. արդյունավետ(effective) կիլոգրամ՝ ● պլուտոնիումի դեպքում՝ պլուտոնիումի զանգվածը կիլոգրամով, ● 0,01 (1%) և ավելի հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած մասերով արտահայտված հարստացման մեծության քառակուսիով, ● 0,01 (1%)-ից ցածր և 0,005 (0.5%)-ից բարձր հարստացված ուրանի դեպքում՝ ուրանի զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0.0001-ով, ● 0,005 (0.5%) և ցածր հարստացված ուրանի և թորիումի դեպքում` դրանց զանգվածը կիլոգրամով՝ բազմապատկած 0,00005-ով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 իզոտոպներ՝ միևնույն քիմիական տարրի տարբեր միջուկներ, որոնք ունեն նույն ատոմային կարգաթիվը, բայց տարբեր զանգվածային թվեր. միջուկային նյութերի հաշվառում՝ միջուկային նյութերի քանակի, դրանց շարժի և քանակական փոփոխության վերաբերյալ տեղեկատվության հավաքում, գրանցում և վերլուծություն, հաշվառման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում ու վարում. միջուկային նյութերի հաշվեկշիռ՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների համեմատական հանրագումար. միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի՝ միջուկային տեղակայանքի տարածքում սահմանված գոտի, որտեղ կարելի է որոշել միջուկային նյութերի գույքաքանակը (Inventory) ու շարժը՝ միջուկային նյութերի հաշվեկշիռը կազմելու համար. միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք՝ տեղակայանք, որտեղ օգտագործվում է մեկ արդյունավետ կիլոգրամից պակաս քանակությամբ միջուկային նյութ. միջուկային տեղակայանքի (կամ միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատոր՝ միջուկային նյութերի հետ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ. միջուկային նյութերի հաշվառված քանակություն՝ միջուկային նյութերի հաշվառման գոտում նախորդ գույքագրման արդյունքում որոշված միջուկային նյութի փաստացի առկա քանակների և ընթացիկ գույքագրումից հետո միջուկային նյութի բոլոր քանակական փոփոխությունների հանրահաշվական հանրագումար. միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի միջուկային բնութագրերի (բաժանում, ռադիոակտիվություն) օգտագործումը. ոչ միջուկային օգտագործում՝ միջուկային նյութի ընդհանուր բնութագրերի օգտագործումը (ճառագայթային պաշտպանություն, ամրության տարր, քիմիական ռեակտիվություն և այլն). ներպետական փոխադրում՝ պետության ներսում միջուկային նյութերի հաշվեկշռի գոտիների միջև իրականացվող փոխադրումներ. չափման կետ՝ տարածք միջուկային նյութի հաշվեկշռի գոտում, որտեղ միջուկային նյութը գտնվում է այնպիսի վիճակում, որ կարելի է չափել` որոշելու դրա շարժը կամ քանակը. չհաշվառված միջուկային նյութի քանակություն՝ փաստացի առկա և հաշվառված միջուկային նյութերի քանակների տարբերություն. |