FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային հատկացումները և անձնավորված տեղեկատվությունը փոխանցելը.
1. Հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար, եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, և փոխանցվել են սոցիալական վճարների հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարների գծով պարտավորությունները: Կուտակային հատկացման գումարը ձևավորվում է սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից.
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար (օգտին) մինչև նրանց կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային հատկացումները կատարվում են հետևյալ չափով.
    1) ամսական համախառն եկամտի 10 տոկոսի չափով՝ ամսական համախառն եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 25000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսը.
    2) ձեռնարկատիրական եկամտի 10 տոկոսի չափով՝ ձեռնարկատիրական եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 300 000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսը.
    3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 10000 դրամի չափով.
    4) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով չնախատեսված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարների չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար (օգտին) խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) կատարվում է կուտակային հատկացում՝ ամսական 8 000 դրամի չափով: Կուտակային հատկացում կատարելը դադարեցվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդն ընդհատվելու դեպքում՝ ընդհատվելու ամսվանից: Ընդ որում, սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը.
4. Բոլոր դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի և այդ անձանց համար (օգտին) կատարվող կուտակային հատկացման գումարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 25000 դրամը և տարեկան 300 000 դրամը.
5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձանց համար (օգտին), ինչպես նաև այն դեպքում, երբ լրացել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի կենսաթոշակային տարիքը, և անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, կուտակային հատկացումները կատարվում են՝
    1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.
    2) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ աշխատավարձից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը հարկային մարմնի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականում նշված չափով կուտակային հատկացումները միասնական հաշվի միջոցով փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին հանձնարարականը ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, կուտակային հատկացումների գումարները տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում բացառապես այն դեպքում, երբ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա առաջացած սոցիալական վճարի պարտավորությունը այդ հաշվետու ժամանակահատվածի համար մարված է: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից հետո կուտակային հատկացում չի կատարվում.
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի ուղարկման օրը հարկային մարմինը կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին.
8. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է սոցիալական վճարներ կատարած (կատարող) անձանց մասին հետևյալ տեղեկությունները.
    1) անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.
    2) հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
    3) կատարած սոցիալական վճարի չափը.
    4) պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցի չափը.
    5) գործատուի, ինչպես նաև նոտարի և անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
    6) հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված այլ տեղեկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

9. Կուտակային հատկացումները և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու, սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին ավել փոխանցված կուտակային հատկացումները չեն վերադարձվում, այլ հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
10. Սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի սոցիալական վճարների կատարմանն ուղղելու սոցիալական փաթեթի գումարները: Այս դեպքում սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, միանվագ ստանալու սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափն է: (9-րդ հոդվածը լրաց.,
    խմբ.
01.03.17 ՀՕ-71-Ն, փոփ.,
    խմբ.
17.11.17 ՀՕ-216-Ն,
    փոփ.
24.11.15 ՀՕ-166-Ն,
    խմբ.
21.12.17 ՀՕ-291-Ն,
    փոփ.
12.06.24 ՀՕ-301-Ն)(12.06.24 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)