FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  84

ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Խորհրդի իրավասություններն են՝
    1) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
    2) տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.
    3) ժողովների օրակարգի հաստատումը.
    4) ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը` սույն օրենքի X գլխի դրույթներին համապատասխան.
    5) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 18-20-րդ, 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված հարցերը ժողովների քննարկմանը ներկայացնելը.
    6) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացումը.
    7) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը.
    8) գույքի շուկայական արժեքի որոշումը` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.
    9) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.
    10) Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության, տնօրինության անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի ու պայմանների հաստատումը.
    11) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.
    12) խորհրդին կից հանձնաժողովների (հանձնախմբերի) ձևավորումը, այդ թվում՝ աուդիտի.
    13) Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը.
    14) Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
    15) Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.
    16) Ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  84

17) Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
    18) դուստր և կախյալ ընկերությունների ստեղծումը, այդ Ընկերություններին մասնակցությունը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է խորհրդին և, եթե այդ մասնակցությունը խոշոր գործարք չէ.
    19) Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը.
    20) այլ կազմակերպություններին մասնակցելը, եթե այդ մասնակցությունը խոշոր գործարք չէ.
    21) Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը՝ սույն օրենքի VIII.1-ին գլխով նախատեսված դեպքերում.
    22) սույն օրենքի IX գլխով նախատեսված գործարքների կնքումը.
    23) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.
    24) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.
    25) Ընկերության հաստիքացուցակի հաստատումը.
    26) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը.
2. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել ժողովին.
3. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ և 23-25-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին՝ անկախ Ընկերությունում խորհուրդ ստեղծված լինելու հանգամանքից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 9-րդ և 15-20-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին, եթե Ընկերությունում խորհուրդ չի ստեղծվել: