Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 109 Մաքսային հայտարարագիր ներկայացնելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը. 1. Մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մաքսային մարմին, որը, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, իրավասու է գրանցելու մաքսային հայտարարագրերը. 2. Մաքսային հայտարարագիր ներկայացնելիս ապրանքները պետք է գտնվեն այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում այդ ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը՝ բացառությամբ՝ 1) Միության մաքսային տարածքից արտահանված այն ապրանքների, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, թույլատրվում է ձևակերպել մաքսային ընթացակարգով՝ առանց դրանք Միության մաքսային տարածք ներմուծելու՝ 2) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների. 3) այն օտարերկրյա ապրանքների, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված առանձնահատկությունները. 4) այն օտարերկրյա ապրանքների, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 114-րդ և 116-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները. 3. Հանձնաժողովն իրավասու է սահմանելու այն դեպքերը, երբ Միության ապրանքները կարող են չգտնվել այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում այդ ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը, ինչպես նաև այդ դեպքերում մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները. 4. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվն ու ժամը արձանագրում է մաքսային մարմինը. 5. Թղթային կրիչով մաքսային հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացվում դրա էլեկտրոնային տարբերակը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 109 6. Եթե որպես տարանցման հայտարարագիր օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, և սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան ներկայացվել է նախնական տեղեկատվություն, որը պարունակում է սույն Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները, ապա նախնական տեղեկատվության և նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միջև տարբերությունների բացակայության դեպքում այդ տարանցման հայտարարագրի հետ միասին դրա էլեկտրոնային տարբերակը մաքսային մարմին չի ներկայացվում. 7. Ապրանքների հայտարարագրի հետ միասին ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին են ներկայացվում ապրանքների հայտարարագիր ներկայացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթեր, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել հայտարարատուի՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը կամ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո մինչև ապրանքների բացթողումն ապրանքների ծագման մասին տեղեկությունները, արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու իրավունքը, եթե այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում պարունակվող տեղեկությունները մաքսային մարմինը չի կարող ստանալ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կարող է սահմանվել նշված փաստաթղթերը ներկայացնելու կարգը. 8. Տարանցման հայտարարագրի հետ միասին տարանցման հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 109 Տարանցման հայտարարագրի հետ միասին ներկայացվում են արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը, անդամ պետությունների օրենսդրության պահպանումը, որի պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին, հաստատող փաստաթղթեր, եթե այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում պարունակվող տեղեկությունները մաքսային մարմինը չի կարող ստանալ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Թղթային կրիչով տարանցման հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին են ներկայացվում տարանցման հայտարարագիր ներկայացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ. 9. Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի հետ միասին: Ուղևորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ցանկը կարող է կրճատվել Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 10. Ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը կարող են չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ տեղեկություններն ավելի վաղ ներկայացվել են այդ մաքսային մարմին մաքսային գործառնություններ կատարելիս կամ այդ մաքսային մարմնի պահանջով մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ և պահվում են այդ մաքսային մարմնում՝ սույն Օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան: Այդ դեպքում սույն Օրենսգրքով սահմանված անձինք նշում են այդ փաստաթղթերի մասին տեղեկություններն ապրանքների հայտարարագրում կամ այլ կերպ ներկայացնում են դրանք մաքսային մարմին՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |