Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 285 Միջազգային փոստային առաքանիներով ապրանքների ուղարկման առանձնահատկությունները. 1. Միջազգային փոստային առաքանիներով չի թույլատրվում հետևյալ ապրանքների ուղարկումը՝ 1) ապրանքներ, որոնց ուղարկումն արգելված է Համաշխարհային փոստային Միության ակտերին համապատասխան. 2) ապրանքներ, որոնք ենթակա չեն ուղարկման միջազգային փոստային առաքանիներով, որոնց ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 2. Միջազգային փոստային առաքանիները փոստային կապի նշանակված օպերատորի կողմից հանձնվում են դրանք ստացողներին՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների բացթողման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պայմանով՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ փոստային կապի նշանակված օպերատորը, այդպիսի օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով, մաքսային մարմին է ներկայացնում տեղեկատվություն ֆիզիկական անձի՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներն ստացողի անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ: |