FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը).
1. Ցանկացած հայտ, որը ներկայացված է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։ Այդպիսի դիմում պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել՝
    1) մինչև պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին կամ գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին որոշման ընդունումը՝ հայտի քննարկման ցանկացած փուլում.
    2) ապրանքային նշանի գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին որոշման դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում.
2. Ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)` բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները այդ գրանցումների միջև։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝
    1) պետական լիազոր մարմնում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.
    2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով պետական լիազոր մարմնի ընդունած որոշման բողոքարկման հետ.
3. Զատված հայտերը և զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը, եթե այդպիսին կա.
4. Հայտի կամ ապրանքային նշանի զատման մասին դիմումի հետ ներկայացվում է նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

5. Հայտը կամ ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից.
6. Զատված գրանցումների մասին տեղեկությունները պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում.
7. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը.
8. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ.
9. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման օգտին: