FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ.
1. Սույն օրենքի ընդունման պահից մեկ ամիսը լրանալուց հետո մարզի առնվազն տասն իրավաբանական անձանց կողմից ստեղծված նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժին (իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին) կարող է հայտ ներկայացնել ԱԱՊ-ի հիմնադրման մասին: Հայտն իր մեջ ներառում է հետևյալ փաստաթղթերը`
    ա) դիմում ԱԱՊ-ի ստեղծումը նախաձեռնելու մասին.
    բ) նախաձեռնող խմբի անդամների ցուցակը` ստորագրված բոլոր անդամների կողմից: Ցուցակը պարունակում է նախաձեռնող խմբի անդամների պետական գրանցման տվյալները, ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.
    գ) ԱԱՊ-ի կանոնադրության նախագիծը: Նախաձեռնող խմբի ներկայացրած հայտն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժնի կողմից և հաշվառվում է համապատասխան մատյանում: Հայտը ներկայացնողին տրվում է ստացական, որը պարունակում է նշում` ներկայացման ամսաթվի և ժամի մասին: Հայտի ներկայացման պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրանցում է հայտը: Հայտի գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացվել են կեղծ տվյալներ, կանոնադրության նախագիծը հակասում է սույն օրենքին, կամ արդեն հայտ է գրանցվել: Եթե ներկայացված են մեկից ավելի հայտեր, ապա հայտի մերժման դեպքում քննարկվում է ժամանակային առումով հաջորդ ներկայացված հայտը: Հայտի գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրավոր մերժում է հաջորդ ներկայացված հայտերը` նշելով, որ դրանք մերժվում են ԱԱՊ-ի ստեղծման հայտն արդեն գրանցված լինելու պատճառով: Հայտի գրանցումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնող խումբն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է տպագրում դրա մասին` նշելով հայտի գրանցման համարը: Մարզի տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ԱԱՊ հիմնադիր համագումարին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են նախաձեռնող խմբին և հաշվառվում վերջինիս կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

ԱԱՊ-ի ստեղծման մասին հայտարարությունը տպագրվելուց առնվազն երկու ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, նախաձեռնող խումբը հրավիրում է ԱԱՊ հիմնադիր համագումար: Հիմնադիր համագումարի հրավիրման մասին հայտարարությունը տպագրվում է համագումարի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ: Օրենքով սահմանված ժամկետում համագումար չհրավիրելու կամ հայտից հրաժարվելու դեպքում գրանցված հայտը համարվում է չեղյալ, և քննարկվում է հաջորդ ներկայացված հայտի գրանցման հարցը: Նախաձեռնող խմբի լիազորությունները դադարում են հիմնադիր համագումարի աշխատանքներն ավարտվելուց հետո.
2. ԱԱՊ-ն ստեղծվում է հիմնադիր համագումարի որոշմամբ: Համագումարը հաստատում է ԱԱՊ կանոնադրությունը և ընտրում դրա ղեկավար մարմինները.
3. ՀՀ ԱԱՊ-ն ստեղծվում է սույն օրենքին համապատասխան` օրենքի ընդունման պահից վեց ամսվա ընթացքում, պետական գրանցում ստացած ԱԱՊ-ների մեկական ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի կողմից հրավիրած հիմնադիր համագումարի որոշմամբ: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի պատվիրակների քվոտաները նախաձեռնող խմբի կողմից բաշխվում են ԱԱՊ-ների անդամների թվին համամասնորեն: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի պետը կամ նրա տեղակալը` խորհրդակցական ձայնի իրավունքով: