Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 30 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները. 1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները. 1) շնորհակալության հայտարարում. 2) միանվագ դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում. 5) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում. 6) արտահերթ դասային աստիճանի շնորհում. 7) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը. 7. Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրագույն խմբի երրորդ ենթախմբի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: |