FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  195

Տարածքների և շինությունների մաքսային տեսազննման առանձնահատկությունները.
1. Տարածքների և շինությունների մաքսային տեսազննումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան.
2. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից տարածքների և շինությունների մաքսային տեսազննումն իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի կարգադրագրի հիման վրա, որի ձևը սահմանում է Կոմիտեն.
3. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ բնակելի տարածքներում տարածքների և շինությունների մաքսային տեսազննումը կարող է իրականացվել սեփականատիրոջ թույլտվությամբ կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
4. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են դիմադրությունը հաղթահարելով մուտք գործել ստուգվող անձի տարածքներ և շինություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտք գործելու համար սահմանված է պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքի այլ կարգ.
5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել առանձին օբյեկտների տարածք մաքսային մարմինների կողմից մուտքի հատուկ կարգ.
6. Միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի հիմնավորված որոշման հիման վրա տարածքների և շինությունների մաքսային տեսազննման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը երկու աշխատանքային օրով: