FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  68

Համակենտրոնացման հայտարարագրման նպատակը, մասնակիցները և գնահատման վարույթի հարուցման հիմքը.
1. Համակենտրոնացման հայտարարագրումն իրականացվում է համակենտրոնացման հետևանքով մրցակցային իրավիճակը գնահատելու, մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման, համապատասխան ապրանքային շուկայում այլ կերպ տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորություն բացահայտելու կամ կանխատեսելու կամ գերիշխող դիրքի հանգեցման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով: 2․ Համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցներն են համակենտրոնացման դիմում և հայտարարագիր ներկայացրած անձինք.
3. Համակենտրոնացման գնահատման վարույթը հարուցվում է սահմանված կարգով դիմումի և հայտարարագրի ներկայացման հիման վրա.
4. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
    1) անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն և ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),
    2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը փաստացի գործունեությունն սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսավարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն,
    3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների, ենթակառուցվածքների նկարագիրը,
    4) համակենտրոնացման մասնակիցների հետ անձանց խումբ կազմող բոլոր անձանց շրջանակը, անձանց խումբ հանդիսանալու հիմքերը և ապացույցները,
    5) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն: