FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  30

Խորհրդի նիստերի հրապարակայնությունը.
1. Խորհրդի նիստերը հրապարակային են.
2. Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է.
3. Խորհրդի հրապարակային նիստում, Խորհրդի անդամներից բացի, կարող են ներկա լինել՝
    1) Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալներից մեկը.
    2) օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.
    3) Խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք.
    4) նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով.
    5) Կառավարության ներկայացուցիչը՝ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.
4. Խորհրդի փակ նիստում, Խորհրդի անդամներից բացի, կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումն ապահովող ծառայողները, իսկ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ՝ նաև Կառավարության ներկայացուցիչը: