Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 95 Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը. 1. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը. 2. Օրենքի նախագծով ստեղծվող միջհամայնքային միավորման համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ. 3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 4. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով: |